Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը` առանց ՏՏ ոլորտի

«Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը` առանց ՏՏ ոլորտի
01.10.2015 | 23:03

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որին ներկա չեն եղել հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։ Այս կապակցությամբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարություն է արել՝ հրավիրելով ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի ուշադրությունը նշված խնդրին։

«Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջին տարիների զարգացումները բնութագրվում են օտարերկրյա ձեռնարկությունների մասնակցային գերակայությամբ, չնայած Հայաստանի զարգացումը պահանջում է հակառակը:
Հայկական ՏՏ ընկերություններում ձևավորված է հզոր փորձ և գիտելիք՝ արտերկրում և Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերի արդունքում, որը լրջագույն ներուժ է ինչպես երկրի թվային, այնպես էլ տնտեսական զարգացման, արտահանման մեծացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման առումով։
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանում Եվրոմիության գրասենյակի և ՀՀ կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովին բացակայում էր Հայաստանի ՏՏ ոլորտը:
Մենք երևույթը դիտարկում ենք որպես Հայաստանի կառավարության կողմից՝ ՏՏ ոլորտը էլեկտրոնային կառավարման գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, այն գնահատում ենք անխոհեմ և ապազգային։
Այս հիվանադագին քաղաքականությունը նոր չէ, սակայն մենք այլևս անտարբեր չենք լինելու, քանի որ կարծում են, որ հիմնախնդրի պատճառ է նաև մեր հանդուրժողականությունը: Այս քաղաքականության հետեւանքով կոպտագույն սխալներ են արվել և արվում Հայաստանի թվային զարգացման ծրագրերում, որի արդյունքում մսխվում են հսկայական միջոցներ, որոնց մեծ մասը վարկային միջոցների հաշվին՝ մեծացնելով երկրի արտաքին պարտքը։
Պահանջում ենք
• նախաձեռնել հետաքննություն, որպեսզի պատժվեն այն պաշտոնյաները, որոնց ուղղակի ղեկավարությամբ և մասնակցությամբ ձախողվել են ծրագրեր և մսխվել են մեր՝ հարկատուներիս գումարները, մեր՝ քաղաքացիներիս վրա փաստացի դրված վարկերը,
• իրականացնել դեռևս 2 տարի առաջ ԻՏՁՄ-ի կողմից ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի պետական գնումների համակարգի բարելավման վերաբերյալ,
• ստեղծել մրցակցային միջավայր՝ Հայաստանի թվային շուկայի զարգացմանը հայկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության համար։
Հրավիրում ենք ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի ուշադրությունը նշված խնդրին, և հայտնում մեր պատրաստակամությունը՝ համակողմանի աջակցել իրավիճակի շտկման գործողություններին՝ հանուն մեր պետական և ազգային շահի»:

Դիտվել է՝ 2365

Մեկնաբանություններ